Ֆրանսիան Ղրիմը կճանաչի Ռուսաստանի մաս՝ Մարին Լե Պենի նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում

Ըստ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենի, իր կուսակցությունը միշտ այդ դիրքորոշումն է ունեցել թերակղզու վերաբերյալ:
marin-le-pen

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ եթե նրան հաջողվի հաղթել 2017 թվականի նախագահական ընտրություններում, ապա Ֆրանսիան Ղրիմը կճանաչի Ռուսաստանի մաս:

Ըստ քաղաքական գործչի, իր կուսակցությունը միշտ այդ դիրքորոշումն է ունեցել թերակղզու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Ավելի վաղ կուսակցության ղեկավարը կայքին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ պատմել է, թե, ըստ նրա, ինչ է պետք անել, որպեսզի լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մարին Լե Պենը հիշեցրել է, որ նա ԵՄ-ի մոլի հակառակորդն է, առաջին հերթին այն պատճառով, որ միությունը որոշումներ է կայացնում Ֆրանսիայի փոխարեն:

*

*