Մարին Լը Պենը հայտարարել է, որ երկիրը պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից

Երբ Ֆրանսիան դուրս գա ԵՄ-ից և եվրոյի գոտուց, նույնը պետք է անեն Պորտուգալիան, Իտալիան, Իսպանիան, Իռլանդիան, Հունաստանն ու Կիպրոսը:
mari-l-pen

Ֆրանսիայի «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ երկիրը պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից, իսկ եվրոյի գոտին լքի միաժամանակ մյուս պետությունների հետ:

«Frexit-ը կլինի իմ քաղաքականության մասը»,- ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստին»-ն, հունական թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է Լը Պենը և հաստատել նախագահական ընտրություններին մասնակցելու ծրագրերը:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2017 թվականի ապրիլ-մայիսին: Լը Պենը համարվում է նախագահի հիմնական թեկնածուներից մեկը:

Նրա կարծիքով, երբ Ֆրանսիան դուրս գա ԵՄ-ից և եվրոյի գոտուց, նույնը պետք է անեն Պորտուգալիան, Իտալիան, Իսպանիան, Իռլանդիան, Հունաստանն ու Կիպրոսը:

«Իդելական կլիներ, որ բոլոր այդ երկրները դուրս գային Ֆրանսիայի հետ նույնը օրը, և ես կփորձեմ համոզել նրանց: Մարդիկ պետք է հնարավորություն ունենան քվեարկել Բրյուսելի տեխնոկրատների ստրկությունից ազատվելու օգտին և վերադաձնեն երկրների սուվերենությունը: Անգլիացիները հասկացան դա և քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալու օգտին, չնայած, իհարկե, երբեք ֆունտը եվրոյով չեն փոխարինել»,- ասել է «Ազգային ճակատ»-ի առաջնորդը:

*

*