Սթիվեն Հոքինգ. «Մարդկային ռասսան ապագա չունի, եթե դուրս չգա տիեզերք»

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը մարդկությանը կոչ է արել զբաղվել այլ մոլորակների նվաճմամբ:
stiven-hoking

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը մարդկությանը կոչ է արել զբաղվել այլ մոլորակների նվաճմամբ:

«Կարծում եմ, որ մարդկային ռասսան ապագա չունի, եթե դուրս չգա տիեզերք», — ֆիզիկոս-տիեզերաբանի խոսքը մեջբերում է The Guardian-ը: Հոքինգի կարծիքով` կյանքը Երկրի վրա գտնվում է մշտապես աճող վտանգի տակ. այն կարող է ոչնչանալ տարերային կամ տեխնածին աղետի պատճառով:

Մարդկության համար գլխավոր ռիսկերը Հոքինգը համարում է միջուկային պատերազմը և գենետիկորեն կառուցված վիրուսի հարձակումը: Նմանօրինակ կարծիք գիտնականը հայտնել էր նաև 2016-ի հունվարի:

Հոքինգը հայտնի է տիեզերագիտության ասպարեզում իր աշխատություններով, ինչպես նաև գիտության մասսայականացմամբ: Դեռևս Օքսֆորդում ուսանելու տարիներին նրա մոտ հազվադեպ հիվանդություն է հայտնաբերվել` կողային ամիոտրոֆիկ սկլերոզ, որի հետևանքով գիտնականի մկանային ակտիվությունը նվազագույնի է հասցվել:

 

Մեկ Մեկնաբանություն
  • Մարդկային ռասսան ապագա չունի, եթե դուրս չգա տիեզերք․ Սթիվեն Հոքինգ — Armenian National Committee of America
    29 сентября 2016 at 00:01

    […] Source: Yerkir Media Link: Մարդկային ռասսան ապագա չունի, եթե դուրս չգա տիեզերք․ Ս… […]

  • *

    *