Մարդիկ քաղցկեղով հիվանդացել են դեռ 1.7 մլն տարի առաջ

Քաղցկեղով վարակված ոսկորների ամենավաղ օրինակի տարիքը գնահատվում է 120.000 տարի:
cancer

Հնէաբանները հայտնաբերել են քաղցկեղով հիվանդ մարդկանց ոսկորներ, որոնք փաստում են, որ մարդկության ողջ էվոլուցիայի ընթացքում այդ հիվադությունը հետապնդել է մարդկանց: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» կայքը:

«Ըստ ժամանակակից բժշկության՝ քաղցկեղը և տարատեսակ ուռուցքները համարվում են ներկայիս ապրելակերպի և ախտոտված միջավայրի արդյունք: Մեր հետազոտությունները փաստում են, որ այս հիվանդություններն առաջացել են դեռ առաջին ինդուստրիալ պետությունների կազմավորումից միլիոնավոր տարիներ առաջ»,- հայտարարել է գիտնական Էդվարդ Օուդսը:

Օուդսն ու իր գործընկերները հայտնաբերել են հիվանդության հետքերը՝ հետազոտելով Յոհաննեսբուրգից ոչ հեռու գտնվող «մարդկության օրրան» կոչվող հատվածում առկա նախամարդկանց ոսկորները: Դրանցում հայտնաբերվել են չարորակ ուռուցքներ, որոնք էլ հաճախ վաղ մահացության պատճառ են հանդիսացել:

Ինչպես նշում են գիտնականները, քաղցկեղով վարակված ոսկորների ամենավաղ օրինակները հայտնաբերվել են Խորվաթիայում, դրանց տարիքը գնահատվում է 120.000 տարի:

1473031119

*

*