Վենեսուելա Է հասցվել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը. Գուաիդո

Մադուրոն այն անվանել է «օլիգարխիայի վատ եւ Էժանագին շոու»
guaido1

Մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը փետրվարի 11-ին հասել է Վենեսուելա եւ հանձնվել բժիշկներին: Այս մասին Twitter-ում հայտնել է երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն:

«Մեր իրավասություններին համապատասխան՝ այսօր մենք մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասցրեցինք Առողջապահության կենտրոնների ասոցիացիա: Բեռը պարունակում Է 1,7 միլիոն բաժին մանկական սնունդ եւ 4,5 (միլիոն բաժին) հատուկ հավելումներ հղի կանանց համար»,- գրել Է նա: Քաղաքական գործիչը չի ճշտել, թե հատկապես ինչ կերպ Է բեռը հասցվել երկրի տարածք:

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն մարդասիրական օգնության հանձնման նախաձեռնությունն անվանել Է «օլիգարխիայի վատ եւ Էժանագին շոու» եւ համաքաղաքացիներին կոչ Է արել՝ հրաժարվել դրանից:

Չնայած պաշտոնական Կարակասի դիրքորոշմանը, փետրվարի 8-ին Կոլումբիայի Կուկուտա սահմանամերձ քաղաքում բացվել է Վենեսուելայի բնակիչների համար մարդասիրական օգնության բաշխման կենտրոն:

*

*