Մադուրոն երկրորդ անգամ ստանձնեց Վենեսուելայի նախագահի պաշտոնը

Նախագահը պատրաստ Է հանդիպել իր կառավարության բոլոր քննադատների հետ
nikolas-maduro

Նիկոլաս Մադուրոն հունվարի 10-ին երկրորդ անգամ ստանձնել Է Վենեսուելայի նախագահի պաշտոնը: Մայիսյան նախագահական ընտրությունների հաղթողը երկիրը մինչեւ 2025 թվականը կգլխավորի ներքաղաքական բարդ իրադրության եւ ԱՄՆ-ի, Եվրամիության ու լատինամերիկյան տարածաշրջանի երկրների մեծամասնության կողմից ճնշման պայմաններում: Օգտվելով Սահմանադրության դրույթից՝ Մադուրոն խուսափել Է ընդդիմադիր խորհրդարանի առջեւ ելույթից եւ երդումը տվել է Վենեսուելայի Գերագույն դատարանում իր կողմնակիցների շրջապատում:

Պաշտոնակալումից անմիջապես հետո Մադուրոն հայտարարել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի նոր տնտեսական միջոցառումներ, ինչպես նաեւ ասել Է, որ պատրաստ Է հանդիպել իր կառավարության բոլոր քննադատների հետ եւ ամբողջ ճշմարտությունը պատմել Վենեսուելայի մասին:

*

*