Մանչեսթերում տարհանում են Arndale առեւտրի կենտրոնի այցելուներին

Պայթյունի նմանվող ձայն է լսվել:
manchester
Մանչեսթերում տարհանում են Arndale առեւտրի կենտրոնի այցելուներին, որտեղ պայթյունի նմանվող ձայն է լսվել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր լուսանկարչին:
Նրա տվյալներով՝ առեւտրի կենտրոնում «ուժգին թրխկոց» է հնչել: Twitter սոցցանցի օգտատերերը զետեղել են տեսանյութ, որտեղ երեւում են կենտրոնից փախչող մարդիկ:
Մեծ Մանչեսթերի ոստիկանության ներկայացուցիչը չի մեկնաբանել միջադեպը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

*

*