Սիրիական կառավարական բանակը մտել է Մանբիջ

Այդ մասին հայտարարել են հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբում:
siriakan-banak

Սիրիայի բանակը մտել է Մանբիջ քաղաք, որն ավելի վաղ վերահսկում Էին Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (ԺԻՈւ) քրդական կազմավորումները: Այդ մասին հայտարարել են հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբում:

«Ելնելով բանակի եւ զինված ուժերի պարտավորություններից եւ ի պատասխան Մանբիջի բնակչության կոչի, բանակի եւ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում Է, որ բանակը մտել Է Մանբիջ եւ այնտեղ բարձրացրել Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը»,-գլխավոր շտաբի հայտարարությունից մեջբերում Է արել Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

Ավելի վաղ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի ջոկատները առաջարկել են Դամասկոսին՝ հսկողություն հաստատել ԺԻՈւ-ի կողմից զբաղեցված տարածքների նկատմամբ: «Մենք հրավիրում ենք կառավարական զորքերին… հսկողություն հաստատել այն տարածքների նկատմամբ, որոնք թողնում են մեր ուժերը, մասնավորապես , Մամբիջի նկատմամբ, եւ պաշտպանել այդ տարածաշրջանները թուրքական ներխուժումից»,-ասված Է հայտարարության մեջ։

*

*