Մալթայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Վալետայում վարչապետի հրաժարականի պահանջով ցույցեր էին:
muskat

Մալթացի լրագրողի սպանության շուրջ սկանդալը վարչապետի հրաժարականին է հանգեցրել: Ջոզեֆ Մուսկատը կիրակնօրյա հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է, որ հրաժարական կտա: Նա նշել է, որ կխնդրի իշխող Լեյբորիստական կուսակցությանը հունվարի 12-ից սկսել նոր վարչապետ ընտրելու գործընթացը: Մինչ այդ Մուսկատը կշարունակի պաշտոնավարել:

Հեռուստաուղերձից առաջ Մալթայի մայրաքաղաք Վալետայում վարչապետի հրաժարականի պահանջով ցույցեր էին:

Հիշեցնենք, որ հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է 2017-ի հոկտեմբերին՝ ավտոմեքենայի պայթյունից: Նա բացահայտել էր, որ Մալթայի վարչապետի կնոջը պատկանող օֆշորային ընկերությունը գումարներ է ստացել մի ընկերությունից, որը կապ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աղջկա հետ: Այդ հրապարակումից հետո Մալթայում արտահերթ ընտրություններ էին անցկացվել, սակայն, կրկին հաղթանակ էր տարել Ջոզեֆ Մուսկատը:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*