Լիբիական առեւանգված օդանավը վայրէջք է կատարել Մալթայում

Նրանք սպառնում են պայթեցնել օդանավը, որում 118 մարդ է գտնվում:
inqnatir-zinvorakan

Լիբիական մարդատար ինքնաթիռը, որը, հնարավոր է, առեւանգված է երկու օդահենների կողմից, վայրէջք է կատարել Մալթայի օդանավակայանում: Նրանք սպառնում են պայթեցնել օդանավը, որում 118 մարդ է գտնվում, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Չարագործների պահանջները դեռեւս հայտնի չեն:

Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը իրազեկված է ինքնաթիռում հնարավոր պատանդառման հետ կապված իրադրության մասին: Կառավարության ղեկավարն այդ մասին հայտնել է Twitter-ի իր Էջում: Նրա խոսքով՝ երկրի արագ հակազդման ծառայությունները բերվել են լիակատար պատրաստության վիճակի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

*

*