Մալիում հարձակման հետեւանքով մոտ 100 մարդ է զոհվել

Հարձակվողները ֆուլբե էթնիկ խմբից էին:
mali

Մալիում, դոգոն էթնիկ խմբով բնակեցված գյուղում հարձակման հետեւանքով, գրեթե 100 մարդ է զոհվել: Հարձակվողները ֆուլբե էթնիկ խմբից են:

Հաղորդվում է, որ զինյալները նախ հրկիզել են տները, իսկ հետո, երբ մարդիկ սկսել են դուրս վազել, ինքնաձիգներից կրակ են բացել նրանց ուղղությամբ:

BBC-ի փոխանցմամբ, դոգոն եւ ֆուլբե էթնիկ խմբերի միջեւ հաճախ են արյունալի բախումներ լինում:

*

*