Մակրոն․ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է պահպանվեն

Ֆրանսիացի ղեկավարի կարծիքով կարեւոր է՝ հաշվի առնելով Թուրքիայի դերը միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հարցում:
Makron (1)

«Թուրքիան Եվրամիության կարեւոր գործընկերներից է եւ այդ երկրի հետ հարաբերությունները պետք է պահպանվեն»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Էմանուել Մակրոնը, եվրոպացի մի շարք առաջնորդների նման, ընդունել է, որ Թուրքիան շատ է հեռացել Եվրամիությունից, սակայն Անկարայի հետ կապերը պահելը ֆրանսիացի ղեկավարի կարծիքով կարեւոր է՝ հաշվի առնելով Թուրքիայի դերը միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հարցում:

Ավելի վաղ, Գերմանիայի կանցլերն ու Ավստրիայի արտգործնախարարը հայտարարել էին, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակացության շուրջ բանակցություններին պետք է վերջ դնել:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*