Մակրոնն ու Թրամփը իրենց կանանց հետ միասին կճաշեն Էյֆելյան աշտարակի 2-րդ հարկում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է իր առաջին այցը Ֆրանսիա:
tramp-makron

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է իր առաջին այցը Ֆրանսիա: Նրա ինքնաթիռը հուլիսի 13-ին 08:45-ին վայրէջք է կատարել Փարիզի Օռլի օդանավակայանում, ուղիղ եթերով հաղորդել է BFM TV հեռուստաալիքը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հյուրին դիմավորել Հաշմանդամների տան տարածքում: Հանդիսավոր արարողությունից հետո նրանք կուղեւվորվեն Ելիսեյան պալատ՝ բանակցություններ անցկացնելու:

Երեկոյան Էմանուել եւ Բրիժիտ Մակրոնները Դոնալդ եւ Մելանյա Թրամփների պատվին ճաշկերույթ կանցկացվի «Ժյուլ Վեռն» ռեստորանում՝ Էյֆելյան աշտարակի երկրորդ հարկում: Այն կպատրաստվի ֆրանսիացի հռչակավոր խոհարար Ալեն Դյուկասի անձնական ղեկավարությամբ, որը դասվում է Forbes հանդեսի վարկածով մոլորակի 100 առավել ազդեցիկ մարդկանց թվին:

Հուլիսի 14-ին Թրամփը ներկա կլինի զորահանդեսին, որը Ֆրանսիայի ազգային օրը տեղի կունենա Ելիսեյան դաշտերում: ԱՄՆ-ի ղեկավարն այդ հանդիսություններին է հրավիրվել Միացյալ Նահանգների՝ Առաջին համաշխարհային պատերազմ մտնելու 100-ամյակի առթիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

*

*