Մակրոնը տեսաուղերձով դիմել է եւ խոստացել նվազագույն աշխատավարձի բարձրացում

Էմանուել Մակրոնն անդրադարձել է երկրում տեղի ունեցող ցույցերին
makron

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսաուղերձում անդրադարձել է երկրում տեղի ունեցող ցույցերին ու խոստացել է նվազագույն աշխատավարձի բարձրացում եւ հարկային բեռի թեթեւացում։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նրա խոսքով, 2019 թվականից նվազագույն աշխատավարձը կբարձրանա ամսական 100 եվրոյով:

Մակրոնը նշել է, որ ցուցարարների բարկությունը «խորն է եւ ինչ-որ տեղ արդարացված», շատերը դժգոհ են իրենց կենսապայմաններից եւ զգում են, որ իրենց ձայնը լսելի չէ:

«Ես ընդունում եմ, որ ստեղծված իրավիճակում կա մեղքի իմ բաժինը, ձեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ ինձ համար կան այլ մտահոգություններ ու առաջնահերթություններ։ Ես գիտեմ՝ շատերիդ ցավ են պատճառել իմ խոսքերը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում տնտեսական ու սոցիալական արտակարգ դրություն է հայտարարել։

*

*