Մակրոնը ստիպված է լինում 10 օրը մեկ շփվել Էրդողանի հետ

Մակրոնը խոստովանել է, որ աշխարհի առաջնորդներից մեկը լինելն այդքան էլ հաճելի բան չէ։
makron

Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը՝ Էմանուել Մակրոնը, խոստովանել է, որ աշխարհի առաջնորդներից մեկը լինելն այդքան էլ հաճելի բան չէ, ինչպես շատերն են պատկերացնում:

Մակրոնը, մասնավորապես, օրինակ է բերել, որ ստիպված է լինում տասն օրը մեկ շփվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

Վերջին անգամ Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել օգոստոսի 27-ին՝ քննարկելով Թուրքիայում բանտարկված ֆրանսիացի լրագրողի ճակատագիրը:

*

*