ՄԱԿ-ն այս տարի սիրիացիներին կտրամադրի 3․5 մլրդ դոլարի օգնություն

Առաջիկայում հաստատվելու Է սիրիական ճգնաժամի հակազդման ծրագիրը:
siria-water-jur

ՄԱԿ-ը ձգտելու Է միջազգային դոնորներից հասնել 3․5 մլրդ դոլարի հատկացման, որն անհրաժեշտ Է 2018 թվականին Սիրիայի 13 մլն բնակիչների օգնություն ցուցաբերելու համար: Դամասկոսում այս մասին հայտնել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հումանտար հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը:

Նա նշել Է, որ առաջիկայում հաստատվելու Է սիրիական ճգնաժամի հակազդման ծրագիրը:

Ամփոփելով անցյալ տարվա արդյունքները՝ նա հայտարարել Է, որ ՄԱԿ-ը, գործընկերների հետ միասին, ամեն ամիս օգնություն Է տրամադրել Սիրիայի 7,5 մլն բնակիչների: Այն ներառել Է պարենամթերք, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Բացի դրանից, միջազգային կազմակերպությունները երկրում իրականացրել են կրթական ծրագրեր, վերականգնել բուժհիմնարկների աշխատանքը եւ երեխաների պատվաստումներ կատարել:

Մարկ Լոուկոկն ակնկալում Է, որ Սիրիա իր այցը դրական տեղաշարժերի կհանգեցնի պաշարված շրջանների բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործում:

Սպասվում Է, որ իր այցի արդյունքերի շուրջ Մարկ Լոուկոկը զեկույցով հանդես կգա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը պլանավորված Է հունվարի 30-ին։

*

*