ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն կուղարկի շուրջ 1 միլիոն 700 հազար սիրիացիների

ՄԱԿ-ը պատրաստ է օգնել շուրջ 1 միլիոն 700 հազար սիրիացիների:
siria

ՄԱԿ-ը ծրագրում է առաջիկա 5 օրվա ընթացքում մարդասիրական օգնություն հասցնել ավելի քան 150 հազար սիրիացիների, որոնք ապրում են երկրի պաշարված շրջաններում: Իսկ մինչ մարտի վերջ, BBC-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ը պատրաստ է օգնել շուրջ 1 միլիոն 700 հազար սիրիացիների:

Փետրվարի 27-ին Սիրիայի կառավարական բանակի եւ ընդդիմադիր զինված խմբավորումների միջեւ դադարեցվել են ռազմական գործողությունները: Ու թեեւ հաղորդվում է, որ երկրում իրավիճակը շատ ավելի բարվոք է, Մոսկվայի դեմ մեղադրանքները շարունակվում են:

Ապստամբները եւ Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խումբը ռուսկան օդուժին մեղադրել են երկշաբաթյա հրադադարի ռեժիմի պայմաններն ընդունած ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջանները կիրակի ռմբակոծելու մեջ: Հաղորդվում է նաեւ խաղաղ բնակիչների շարքերում զոհերի մասին:

Ի դեպ, հրադադարը չի վերաբերում Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին եւ նրանց դեմ պայքարը շարունակվում է:

Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցում եւս մեկ անգամ քննարկել են Սիրիայում հրադադարի պահպանման հարցը:

*

*