ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ-ն ու Չինաստանը քվեարկել են Հս. Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման օգտին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձեւ է ընդունել...
mak-ax

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձեւ է ընդունել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին ի պատասխան Փհենյանի կողմից վեցերորդ միջուկային փորձարկման:

Սահմանափակող միջոցառումների նոր փաթեթը թվով իններորդն է 2006 թվականից ի վեր, երբ Հյուսիսային Կորեան կատարեց իր առաջին ստորգետնյա միջուկային փորձարկումը, տեղեկացնում է BBC-ն:

Վաշինգտոնի նախաձեռնությամբ ընդունված ՄԱԿ-ի բանաձեւը նախատեսում է ԿԺԴՀ-ի տեքստիլ արտադրանքի արտահանման լիակատար արգելում, Փհենյանի կողմից նավթամթերքների գնման սահմանափակում եւ նավթահումքի ներմուծման սահմանափակում: Սկզբնապես ԱՄՆ-ը պնդում Էր, որ բանաձեւի ավելի կոշտ տարբերակ ընդունվի, բայց արդյունքում վերանայեց փաստաթուղթը՝ զգուշանալով Չինաստանի եւ Ռուսաստանի վետոյից:

Ավելի խիստ տարբերակը նախատեսում Էր ԿԺԴՀ-ին նավթի մատակարարումների արգելանք եւ արտասահմանում Հյուսիսային Կորեայի ղեկավարության ակտիվների սառեցում:

*

*