ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել Է պայքարել այլատյացության դեմ

«Մենք պետք Է դրանց դեմ պայքարենք միշտ եւ ամենուրեք»։
charlottesville

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը օգոստոսի 15-ին հորդորել Է ամենուրեք պայքարել ռասիզմի, հակասեմիտիզմի եւ այլատյացության այլ դրսեւորումների դեմ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան գրությունը նա զետեղել Է Twitter-ի իր Էջում ամերիկյան Շառլոտսվիլ քաղաքում (Վիրջինիայի նահանգ) տեղի ունեցած բախումներից հետո:

«Ռասիզմը, այլատյացությունը, հակասեմիտիզմը եւ իսլամաֆոբիան թունավորում են մեր հասարակությունը: Մենք պետք Է դրանց դեմ պայքարենք միշտ եւ ամենուրեք»,- գրել Է Գուտերիշը:

Օգոստոսի 12-ին Շառլոտսվիլում ծայրահեղ աջ ակտիվիստների ու նրանց հակառակորդների կատաղի բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները որոշել են ապամոնտաժել Քաղաքացիական պատերազմում հարավցիների բանակի հրամանատար գեներալ Ռոբերտ Լիի հուշարձանը:

Մի քանի ժամ անց նեոնացիստական հայացքներ դավանող 20-ամյա Ալեքս Ֆիլդս-Կրտսերը, ինչպես վկայում են պատահարի վայրում արված տեսագրությունները, մեծ արագությամբ ավտոմեքենայով մխրճվել Է ակտիվիստների բազմության մեջ, որոնք հանդես Էին գալիս ծայրահեղ աջերի ցույցերի դեմ: Դրա հետեւանքով զոհվել Է 32-ամյա մի կին, տուժել են տասնյակ մարդիկ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տեղի ունեցածի համար պատասխանատվությունը բարդել Է «երկու կողմերի» վրա, ինչը բողոքների ու մեղադրանքների ալիք Է բարձրացրել նախագահի դեմ։

 

*

*