ԻՊ-ը ձգտում է ոչնչացնել եզդիներին. ՄԱԿ-ը զեկույց է ներկայացրել

Հաղորդվում է նաեւ, որ ներկայում մոտ 3.200 եզդի կին ու երեխա գերի է ընկած: Կանայք գտնվում են սեռական ստրկության մեջ:
ezdi

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը Սիրիայում եւ Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպանություն եւ պատերազմական այլ հանցագործություններ է իրագործում: Այս մասին ասվում է Սիրիայում հետաքննական հարցերով ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի զեկույցում:

Այն հիմնված է տասնյակ վերապրածների հարցազրույցների վրա: Զեկույցում նշվում է, որ «Իսլամական պետությունը» ձգտում է ոչնչացնել եզդիներին եւ նրանց ցեղասպանությունը շարունակվում է:

Հաղորդվում է նաեւ, որ ներկայում մոտ 3.200 եզդի կին ու երեխա գերի է ընկած: Կանայք գտնվում են սեռական ստրկության մեջ: Ծայրահեղական խմբավորման զինյալներն անգամ կոդավորված հավելվածի միջոցով առցանց աճուրդ են իրականացնում. տարածում են գերեվարված եզդի կանանց ու աղջիկների լուսանկարները՝ նշելով նրանց մասին անձնական տվյալներ:

Հազարավոր եզդի տղամարդիկ անհետ կորել են: ՄԱԿ-ի հանձնաժողովը կոչ է արել Անվտանգության խորհրդին՝ Սիրիայի իրավիճակի դիտարկումը հրատապ փոխանցել Միջազգային քրեական դատարան:

*

*