ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ Երուսաղեմի հարցով

Նախատեսվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ելույթը
tramp-amanor-erusaxem

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 8-ին նիստ կանցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ՝ ԱՄՆ-ի կողմից քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու միակողմանի կարգով ընդունված որոշման կապակցությամբ: Այդպիսի առաջարկով հանդես են եկել Բոլիվիայի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի, Իտալիայի, Սենեգալի, Ուրուգվայի, Ֆրանսիայի, Շվեդիայի պատվիրակությունները։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

ՄԱԿ-ի ԱԽ նախագահող Ճապոնիայի դեսպանատնից տեղեկացրել են, որ նիստը կկայանա դեկտեմբերի 8-ի առավոտյան։ Նախատեսվում է ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշի զեկույցը։

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «եկել Է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու ժամանակը»: Նա նաեւ ցուցում Է տվել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին՝ սկսել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախապատրաստությունը:

*

*