20:04 - 14.04.2018
1030 Դիտում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի հայտով արտահերթ նիստ է գումարել:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելու հարցով:
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: