ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհանգստացած է «Բոկո Հարամ»-ի զինյալների եւ «ԻՊ»-ի անդամների համագործակցությամբ

ԱՄՆ-ի տվյալներով, «Բոկո Հարամ»-ը զինյալների է ուղարկում՝ Լիբիայում «Իսլամական պետությանն» օգնելու համար

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհանգստացած է Նիգերիայի տարածքում գործող «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների եւ «Իսլամական պետության» անդամների համագործակցությամբ:

Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ «Բոկո Հարամը», որը նախորդ տարի հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը», շարունակում է ապակայունացնել իրավիճակն Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայում:

Միաժամանակ, Միացյալ Նահանգների տվյալներով, «Բոկո Հարամ»-ը զինյալների է ուղարկում՝ Լիբիայում «Իսլամական պետությանն» օգնելու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների համատեղ հայտարարությամբ պահաջվում է, որ «Բոկո Հարամն» ահնապաղ դադարեցնի բռնությունը եւ մարդու իրավունքների խախտումները, ազատ արձակի գերիներին:

*

*