ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանը հրաժարական է տվել

Թրամփն առաջարկել է Նիկի Հեյլին անձամբ ընտրել իր համար պաշտոն
tramp-niki-hayl

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպությունում գերտերության դեսպան Նիկի Հեյլիի հրաժարականը: Սպիտակ տունը պաշտոնապես հաստատել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունը:

Թրամփը լրագրողներին ասել է, որ Հեյլին դեռ 6 ամիս առաջ էր իրեն ասել՝ ուզում է դադար տալ: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ դեսպանը ֆանտաստիկ անձնավորություն է, եւ իր բնորոշմամբ՝ տարեվերջին «աներեւակայելի աշխատանք» անելուց հետո կլքի պաշտոնը:

Ի դեպ, Թրամփն առաջարկել է Նիկի Հեյլին անձամբ ընտրել իր համար պաշտոն, երբ ցանկություն ունենա նորից միանալու իր աշխատակազմին:

Հիշեցնենք, որ Հեյլին նախկինում եղել է Հարավային Կարոլինայի նահանգապետը, իսկ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան էր 2017թ. հունվարից:

 

*

*