Մահմուդ Աբասը վերընտրվել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության ղեկավար — Երկիր Մեդիա

Մահմուդ Աբասը վերընտրվել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության ղեկավար

Նա վերընտրվել Է Պաղեստինյան ազգային խորհրդի՝ Ռամալլահում (Հորդանան գետի Արեւմտյան ափ) կայացած նիստում:
mahmud-abas

Մահմուդ Աբասը մայիսի 4-ին վերընտրվել Է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի նախագահ: Այդ մասին հայտնել Է Jerusalem Post իսրայելական պարբերականը:

Նա միաձայն վերընտրվել Է Պաղեստինյան ազգային խորհրդի՝ Ռամալլահում (Հորդանան գետի Արեւմտյան ափ) կայացած նիստում:

Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմը, որը բաղկացած Է 15 մարդուց, իր կազմում նաեւ ընտրել Է ինը նոր անդամների:

ՊԱԿ-ը միջազգային հանրության կողմից ճանաչվել է Պաղեստինի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ։

*

*