Մահապատիժների թիվը նվազել է 31 տոկոսով

Ամենաշատ մահապատիժներն իրականացվում են Չինաստանում
bant1

Աշխարհում մահապատիժների քանակը 2018 թվականին կրճատվել Է 31 տոկոսով՝ ամենացածր ցուցանիշն արձանագրելով առնվազն վերջին տասնամյակի ընթացքում: Այդ մասին նշված է Amnesty International ոչ կառավարական կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել Է ապրիլի 10-ին:

Ընդհանուր առմամբ, աշխարհում մահապատիժների թիվը 2018-ին կազմել է առնվազն 690՝ ի տարբերություն 2017 թ. արձանագրված 993-ի:

Չինաստանը շարունակում է առաջատար մնալ մահապատիժների թվով։ Շեշտվում է, որ այդ երկրում մահապատժի կիրառման իրական մասշտաբը հայտնի չԷ, քանի որ դրա վերաբերյալ տվյալները պետական գաղտնիք են, սակայն նշվում է, որ ՉԺՀ-ի տարածքում «տարեկան հազարավոր մարդկանց մահապատժի են ենթարկում»:

Մահապատիժների թվով երկրորդը Իրանն Է (առնվազն 253), ապա՝ Սաուդյան Արաբիան (149), Վիետնամը (առնվազն 85) եւ Իրաքը (առնվազն 52):

*

*