Մահացել է ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը

Նա մահացել է այսօր վաղ առավոտյան՝ Քեմբրիջի իր առանձնատանը։
stiven-hoking

76 տարեկանում մահացել է հանրահայտ անգլիացի գիտնական, ֆիզիկոս, «Ժամանակի հակիրճ պատմությունը» (1998) աշխատության հեղինակ Սթիվեն Հոքինգը․ հայտնում է BBC-ն՝ հղում անելով գիտնականի ընտանիքին։

Նա մահացել է այսօր վաղ առավոտյան՝ Քեմբրիջի  իր առանձնատանը։

Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում, ինչի պատճառով նա աստիճանաբար անդամալույծ էր դարձել։

Թեեւ բժիշկները նրան 2-3 տարվա կյանք էին կանխագուշակել, բայց դա նրան չխանգարեց 2 անգամ ամուսնանալ եւ ունենալ 4 երեխա։

*

*