Պայթյուն՝ Մագնիտոգորսկի բնակելի շենքերից մեկում. կան զոհեր եւ վիրավորներ

Քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն:
magnitogorsk-paytyun2

Այսօր վաղ առավոտյան` տեղի ժամանակով մոտավորապես 4-ին,  պայթյուն է որոտացել ՌԴ Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում (Կարլ Մարքսի փողոց, 164), տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փլվել է շենքի մեկ մուտքն ամբողջությամբ, որտեղ բնակվում էր 120 մարդ։ Վնասվել է 48 բնակարան։ Այս պահի դրությամբ հայտնի է 52 մարդու ճակատագիրը, նրանցից 4 զոհվել է, 16-ը՝ տեղափոխվել հիվանդանոց։

Նախնական տվյալներով՝ պայթունի պատճառը կենցաղային գազն է։

Քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն:

*

*