Վենեսուելայի նախագահ՝ խորհրդարանական հեղաշրջում տեղի չի ունենա

Մադուրոն կարծում է, որ ընդդիմադիրները կապ ունեն ԱՄՆ-ի հետ, եւ որ նրանք ցանկանում են պաշտոնանկ անել իրեն՝ Վենեսուելայի նավթային պաշարներին տիրանալու համար:
nikolas-maduro

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել է թույլ չտալ, որ երկրում խորհրդարանական հեղաշրջում տեղի ունենա:

Ավելի վաղ, Վենեսուելայի Ազգային ասամբլեան, որը վերահսկում են ընդդիմադիրները, որոշում է կայացրել քննարկել նախագահին իշխանազրկելու հարցը: Պատգամավորները քվեարկել են Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու օգտին՝ մեղադրելով նրան երկրի Սահմանադրությունը խախտելու մեջ՝ համարելով նրան Վենեսուելայում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատասխանատուն:

Ինքը՝ Մադուրոն, կարծում է, որ ընդդիմադիրները կապ ունեն Միացյալ Նահանգների հետ, եւ որ նրանք ցանկանում են պաշտոնանկ անել իրեն՝ Վենեսուելայի նավթային պաշարներին տիրանալու համար:

*

*