Մադրիդը «առավելագույնս նրբանկատորեն» կկառավարի Կատալոնիան

Իսպանիայի նախարարները նախ եւ առաջ մտադիր են կապվել հիերարխիայի մեջ հաջորդ ղեկավարների հետ...
katalonia2 (1)

Իսպանիայի կառավարության անդամները, որոնք վարչապետ Մարիանո Ռախոյի կարգադրությամբ ձեռնամուխ են եղել Կատալոնիայի կառավարմանը, չեն պլանավորում փոփոխություններ մտցնել Կատալոնիայի գործադիր իշխանության մարմիններում գոյություն ունեցող հիերարխիայում: Այդ մասին տեղեկացնում Է El Pais թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Ռախոյն իր կառավարության անդամներին հորդորել Է ապահովել Կատալոնիայի գերատեսչությունների կողմից իրենց հիմնական պարտականությունների բնականոն կատարումն ընդհուպ մինչեւ տեղական ընտրությունները, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 21-ին:

Ըստ որում, հաշվի առնելով, որ Կատալոնիայի ժեներալիտետի (գործադիր իշխանության) 11 հիմնական կառույցների ղեկավարները Մադրիդի կողմից հեռացված են աշխատանքից, Իսպանիայի նախարարները նախ եւ առաջ մտադիր են կապվել հիերարխիայի մեջ հաջորդ ղեկավարների հետ, որպեսզի համոզվեն, որ նրանք պատրաստ են համատեղ աշխատանքին:

«Չկան այն բանի տվյալներ, որ կենտրոնական կառավարության անդամները պատրաստվում են հիմնավորվել Կատալոնիայում: Աղբյուրների խոսքով՝ նրանք պատրաստվում են Կատալոնիա այցելել սոսկ անհետաձգելի դեպքերում եւ դա կանեն առավելագույնս նրբանկատորեն»,- գրում Է թերթը:

*

*