Ֆրանսիայի նախագահը խոստացավ վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը

Պինո ընտանիքը 100 միլիոն եվրո է տրամադրել վերականգման համար
macron-notr-dam3

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել Է Ֆրանսիայի ժողովրդին, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի: Այդ մասին Ֆրանսիայի նախագահը լրագրողներին հայտարարել Է տաճարի հրապարակում, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Ես հանդիսավոր կերպով ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը: Ապրիլի 16-ից միջոցների հանգանակություն կսկսվի ինչպես Ֆրանսիայում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս»,- ասել Մակրոնը: «Այդ տաճարը Ֆրանսիայի պատմության մասն Է: Մենք հպարտանում ենք նրանով, մենք կարողացանք այն կանգնեցնել ավելի քան 800 տարի առաջ, մենք այն բարելավել ու լրակառուցել ենք դարեր ի վեր»,- հիշեցրել Է նա:

«Մենք կվերականգնենք Փարիզի Աստվածամոր տաճարը. դա են մեզանից սպասում ֆրանսիացիները, դա են պահանջում մեզանից մեր պատմությունն ու մեր ճակատագիրը»,- ընդգծել Է Մակրոնը: Նա տաճարում մոլեգնած հրդեհը համարել Է «իսկական ողբերգություն»:

Ֆրանսիացի գործարարների Պինո ընտանիքը, որը հանդիսանում է Artemis&Kering ընկերությունների սեփականատերը, արդեն իսկ 100 միլիոն եվրո է տրամադրել  Աստվածամոր տաճարի վերականգման համար, հայտնում է Figaro-ն։

*

*