«Ինչու՞ է Շեքսպիրի լեզուն գերակշռում Վոլտերի լեզվին»

Մակրոնը ցանկանում Է ֆրանսերենը դարձնել Եվրամիության գլխավոր լեզուն
macron

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում Է ֆրանսերեն լեզվին վերադարձնել եվրոպական հասարակական ու քաղաքական ինստիտուտների պաշտոնական լեզվի կարգավիճակը, որը նա ուներ մինչեւ 1973թ-ին Եվրոպական տնտեսական հանրակցությանը Մեծ Բրիտանիայի անդամակցելը: Ինչպես հունիսի 14-ին գրել է The Wall Street Journal թերթը, նման փոփոխությունը կարող է հնարավոր դառնալ Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո:

«Անգլերենը երբեք իր մասին այնքան զգացնել չի տվել Բրյուսելում, որքան այժմ, երբ մենք դատապարտում ենք Brexit-ը,-թերթը մեջբերել Է Մակրոնի խոսքը,-բայց նրա գերիշխումը անխուսափելի չԷ»: Ինչպես հիշեցնում Է հրատարակությունը, այժմ անգլերենը պաշտոնական լեզու է Եվրամիության բնակիչների 12,8 տոկոսի համար, սակայն Brexit-ից հետո այն երկրորդ պաշտոնական լեզուն կմնա միայն երկու երկրի՝ Իռլանդիայի ու Մալթայի համար, որտեղ ապրում է ԵՄ-ի բնակչության 1,2 տոկոսը:

Ընդսմին անգլերենն ամենից շատ ուսումնասիրվող օտարերկրյա լեզուն է եվրոպական կրթական հաստատություններում. այն ուսումնասիրում Է տարրական դպրոցների երեխաների ավելի քան 80 տոկոսը եւ միջնակարգ դպրոցների սովորողների ավելի քան 95 տոկոսը: Եվրամիության բոլոր փաստաթղթերի 81 տոկոսը կազմված Է անգլերենով, թեեւ ԵՄ-ի հիմնարկությունների աշխատակիցների միայն 2,8 տոկոսն են բրիտանացիներ: Մակրոնի դիրքորոշումը պաշտպանում Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, որը ծնվել Է Լյուքսեմբուրգում, որտեղ կա երեք պաշտոնական լեզու՝ ֆրանսերենը, գերմաներենը եւ լյուքսեմբուրգերենը: «Ինչո՞ւ է Շեքսպիրի լեզուն գերակշռում Վոլտերի լեզվին: Մենք սխալվել ենք, երբ ընտրել ենք անգլիֆիկացումը»,-ասել Է քաղաքական գործիչը ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

*

*