Մակքեյնը Ռուսաստանն ավելի մեծ սպառնալիք Է համարում, քան ԻՊ-ը

«Ես ռուսներին համարում եմ ամենալուրջ մարտահրավերը, որ մենք ունենք»։
macqeyn

Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնն այն կարծիքին Է, որ Ռուսաստանն աշխարհի անվտանգության համար ավելի մեծ սպառնալիք Է ներկայացնում, քան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչի կապակցությամբ նա հայտարարել Է, որ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ Է ակնկալում Սենատի արձակուրդից հետո, տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Կարծում եմ, որ ԻՊ-ը կարող Է ահավոր բաներ անել, եւ ինձ շատ Է անհանգստացնում այն, թե ինչ Է տեղի ունենում մահմեդականների հավատքի հետ, ինձ դրան վերաբերող շատ բան Է անհանգստացնում: Բայց հենց ռուսներն են փորձում քայքայել ժողովրդավարության հիմքերը, այլ խոսքով՝ փոխել ամերիկյան ընտրությունների արդյունքները: Ես չեմ տեսել այն բանի ապացույցները, որ նրանք առաջադիմել են, բայց նրանք փորձում Էին ու դեռեւս փորձում են փոխել ընտրությունների ելքը»,- Կանբերա կատարած այցի ժամանակ ասել Է սենատորը ավստրալական ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ես ռուսներին համարում եմ ամենալուրջ մարտահրավերը, որ մենք ունենք»,-հայտարարել է Մակքեյնը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները