Լյուքսեմբուրգը կդառնա անվճար հանրային տրանսպորտով աշխարհի առաջին երկիրը. The Guardian

...խցանումներից խուսափելու համար
lyuqsemburg-transport

Լյուքսեմբուրգը կդառնա աշխարհի առաջին երկիրը, որտեղ հանրային տրանսպորտով երթեւեկությունն անվճար կլինի :

Հաջորդ տարվա ամռանից վերընտրված կոալիցիոն կառավարության որոշմամբ չեղյալ է հայտարարվում վճարը տրանսպորտի բոլոր տեսակներով երթեւեկության համար, ներառյալ ավտոբուսները, տրամվայները եւ մերձքաղաքային գնացքները:

Լյուքսեմբուրգի իշխանությունների այս որոշումը, հաղորդագրության համաձայն, ընդունվել է ճանապարհներին խցանումների սուր խնդրի ֆոնին: Մայրաքաղաքում բնակվում է 110 հազար մարդ, ամբողջ դքսության բնակչությունը կազմում Է 600 հազար մարդ: Սակայն օրական Լյուքսեմբուրգ աշխատանքի է գալիս մի քանի հարյուր հազար մարդ հարեւան երկրներից՝ Գերմանիայից եւ Ֆրանսիայից, ինչի հետեւանքով խցանումներ են առաջանում։

*

*