Լուվրն ամենահաճախվող թանգարանն է

Երկրորդ տեղում հայտնվել Է Չինաստանի ազգային թանգարանը
luvr

Աշխարհի առավել մեծ հաճախելիություն ունեցող թանգարանների վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել Է Լուվրը (Փարիզ, Ֆրանսիա), որն անցյալ տարի ընդունել Է ավելի քան 10 մլն մարդու: Այդ մասին հայտնել Է The Art Newspaper-ը:

Երկրորդ տեղում հայտնվել Է Չինաստանի ազգային թանգարանը (Պեկին), երրորդում Մետրոպոլիտեն թանգարանն Է (Նյու Յորք, ԱՄՆ):

Հնգյակը եզրափակել են Վատիկանի թանգարանը եւ Թեյթ ժամանակակից պատկերասրահը (Լոնդոն, Մեծ Բրիտանիա):

Տասնյակում տեղ են գտել նաեւ Լոնդոնի ազգային պատկերասրահը, Արվեստների ազգային պատկերասրահը (Վաշինգտոն, ԱՄՆ), Պետական Էրմիտաժը (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) եւ Վիկտորիայի ու Ալբերտի թանգարանը (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)։

*

*