Լուկաշենկոն ու Պուտինը վիճել են՝ գազի գնի պատճառով

Եթե Մոսկվան Մինսկին գազը վաճառի շուկայական գնով...
lukashenko-putin-06122018a (1)

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները վիճել են գազի գնի շուրջ:  Այս մասին հայտնում է «Վեստի»-ն:

Ալեքսանդր Լուկաշենկոն բողոքել է, թե Բելառուսի սպառողները հազար խորանարդ մետր գազի դիմաց 130 դոլար են վճարում, մինչդեռ հարեւան ռուսաստանյան շրջաններում՝ 70 դոլար:

Ի պատասխան Լուկաշենկոյի հայտարարության՝ Պուտինն ասել է, որ եթե Մոսկվան Մինսկին գազը վաճառի շուկայական գնով, կլինի ոչ թե 130 դոլար, այլ՝ 200: Այնուհետ Պուտինն առաջարկել է հարցն անկեղծորեն քննարկել առանց լրատվամիջոցների:

 

*

*