Lufthansa ավիաընկերությունը 1.300 չվերթ է չեղարկել

Թռիչքների չեղարկման պատճառը՝ անձնակազմի հայտարարած երկօրյա գործադուլն է:
Lufthansa

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը 1.300 չվերթ է չեղարկել, ինչն ազդել է գրեթե 180 հազար ուղեւորի վրա:

Թռիչքների չեղարկման պատճառը՝ անձնակազմի հայտարարած երկօրյա գործադուլն է: Բողոքում են ցածր աշխատավարձի դեմ, պահանջում աշխատանքային պայմանների բարելավում:

Ավելի վաղ Lufthansa-ի ղեկավարությունը Ֆրանկֆուրտի դատարան էր դիմել՝ գործադուլն արգելելու պահանջով: Սակայն երեկ հայցը մերժվել է:

*

*