2017-ին աշխարհում 58 լրագրող է սպանվել

Այս մասին հայտարարել է լրագրողների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանժեն:
zlm-lragrogh

2017 թվականի ընթացքում աշխարհում 58 լրագրող է սպանվել, որոնցից 2-ը՝ Ռուսաստանի քաղաքացիներ: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է լրագրողների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանժեն:

«10 լրագրողի սպանության գործով ընդամենը մեկ քրեական գործ է հարուցվել: Դա շատ քիչ է եւ մեծ խնդիր է համարվում»,-նշել է նա:

Բելանժեի խոսքով՝ լրագրողների միջազգային ֆեդերացիան օրինագիծ է պատրաստել՝ ուղղված  լրագրողների անվտանգության ապահովմանը եւ դիմել է ՄԱԿ-ին եւ առավել ազդեցիկ երկրների ղեկավարությանը, ներառյալ Ռուսաստանին` օրինագծին աջակցելու համար:

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն ասաց, որ կազմակերպությունը կարեւորագույն խնդիր է համարում նաեւ կին լրագրողների հանդեպ բռնությունները՝ ինչպես սեռական, այնպես էլ հոգեբանական բնույթի:

*

*