Լոս Անջելեսի 30 հազարից ավելի ուսուցիչներ գործադուլ են սկսել

Ուսուցիչները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը
los-angeles-usucichner

Լոս Անջելեսի (Կալիֆորնիայի նահանգ) 900 միջնակարգ դպրոցների ավելի քան 30 հազար ուսուցիչներ հունվարի 14-ին գործադուլ են սկսել: Դա բողոքի առաջին նման ակցիան է վերջին գրեթե երեք տասնամյակի ընթացքում: Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը:

Թերթի տեղեկատվությամբ՝ ուսուցիչները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, կրճատել դպրոցական դասարանները եւ հավելյալ ուսուցիչներ ու գրադարանավարներ վարձել:

2017 – 2018 թվականներին Կալիֆորնիայում դպրոցական ուսուցչի աշխատավարձը հասել Է տարեկան 75 հազար դոլարի: Երկրում այդ միջին ցուցանիշը կազմում Է շուրջ 59 հազար դոլար:

Հրատարակության տվյալներով՝ գործադուլն ազդում Է շուրջ 500 հազար աշակերտների վրա: Դպրոցները շարունակում են աշխատանքը, քանի որ քաղաքային իշխանությունները բողոքի ակցիայի ընթացքում լրացուցիչ անձնակազմ են վարձել: Ծնողների մեծ մասը, սակայն, որոշել են իրենց երեխաներին թողնել տանը:

*

*