Լոնդոնի գիշերային ակումբում 11 մարդ այրվածքներ է ստացել «թունավոր նյութի» ներգործությունից

Ակումբի հարյուրավոր այցելուներ տարհանվել են:
tunavorum-london
Լոնդոնի հյուսիսարեւելյան շրջանի Դալսթոնի գիշերային ակումբում առնվազն 11 մարդ այվածքներ է ստացել չպարզված «թունավոր նյութի» ներգործությունից: Ոստիկանությունում կանչն ստացվել է գիշերվա ժամը մոտավորապես 1:10-ին: Սիդվոթ սթրիթի ակումբի հարյուրավոր այցելուներ տարհանվել են, տեղեկացնում է BBC-ն:
Ոստիկանների խոսքով՝ ինը տուժածների բժշկական օգնություն է ցույց տրվել տեղում, ինչից հետո նրանք հիվանդանոց են տեղափոխվել ոչ մեծ այրվածքներով: Եվս երկուսն անհետաձգելի օգնության բաժանմունք են դիմել ինքնուրույն: Նրանց վերքերը վտանգավոր չեն կյանքի համար:
Տարհանման պահին գիշերային ակումբում եղել է շուրջ 600 մարդ: Կատարվում է հետաքննություն, առայժմ ոչ ոք ձերբակալված չէ, հայտնել են Սքոթլանդ յարդում:

*

*