Լոնդոն. հրդեհի զոհ է դարձել առնվազն 6 մարդ

Հրդեհը սկսվել Է ստորին հարկերից մեկում։
london-hrdeh3

Առնվազն վեց մարդ Է զոհվել Լոնդոնի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Sky News-ը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին:

Զոհերի թիվը վերջնական չԷ: Ականատեսները նշում են, որ տեսել են՝ ինչպես Էին մարդիկ ցած նետվում պատուհաններից՝ փրկվելու հույսով: Տեղում շարունակում են աշխատել հրշեջները: Նրանց խոսքով՝ բազմահարկ շենքի փլվելու սպառնալիք չկա:

Սոցցանցերում հայտնվում են լոնդոնցիների տասնյակ հաղորդագրություններ, որոնք փորձում են գտնել իրենց մերձավորներին, որոնք կարող Էին լինել շենքում:

«Գրենֆել Թաուեր» բնակելի շենքից, որն այրվել Է լույս հունիսի 14-ի գիշերը, տարհանվել են տասնյակ մարդիկ: Բրիտանական ԶԼՄ-ները նշել են, որ հրդեհը սկսվել Է ստորին հարկերից մեկում, իսկ այնուհետեւ արագորեն տարածվել ամբողջ շենքով: Yahoo News-ը, հղում անելով տեղի բնակիչների նախաձեռնող խմբի տվյալներին, նշում Է, որ բնակիչներն ավելի վաղ գանգատվում Էին շենքում բնակվելու վտանգավոր պայմաններից: Մասնավորապես, 2014 թվականին նրանք տեղի հրշեջ պահպանությանն Էին դիմել շենքում կատարված վերանորոգման կապակցությամբ: Մարդիկ ուշադրություն Էին դարձնում այն բանի վրա, որ շենքը միայն մեկ մուտք ունի, եւ բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել:

Բացի այդ, բնակիչները ենթադրում են, որ կրակն արագորեն տարածվել Է հարդարման աշխատանքներում օգտագործված մեծ քանակությամբ պլաստիկի պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

*

*