Լոնդոնում ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ ֆրանսիական լողափերում բուրկինի կրելու արգելքի

Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանության մոտ 35 մուսուլմանուհի և ոչ մուսուլմանուհի կանանցից կազմված խումբը բողոքի ցույց է անցկացրել` ընդդեմ ֆրանսիական առողջարանային քաղաքներում բուրկինի կրելու արգելքի:
burqini

Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանության մոտ 35 մուսուլմանուհի և ոչ մուսուլմանուհի կանանցից կազմված խումբը բողոքի ցույց է անցկացրել` ընդդեմ ֆրանսիական առողջարանային քաղաքներում բուրկինի կրելու արգելքի: Գրում է Tert.am-ը։

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, բուրկինի և բիկինի կրող ցույցի մասնակիցները պաստառներ էին պատրաստել` «Իսլամաֆոբիան ազատություն չէ», «Թող կրեն ինչ ուզում են» գրություններով:

«Ոչ ոք իրավունք չունի կնոջն ասել` ինչ հագնի, առավել ևս՝ հանել տալ հագուստը», — հայտարարել է ցույցի կազմակերպիչներից մեկը:

Բողոքի ակցիան կազմակերպվել է նախօրեին Նիցցայի լողափում տեղի ունեցած դեպքից հետո, երբ ոստիկաններն ստիպել էին մուսուլմանուհուն հանել բուրկինին:

Օգոստոսի 17-ին Ֆրանսիայի մի շարք առողջարանային քաղաքներ արգելել են կանանց լողափ այցելել մուսուլմանուհիների համար նախատեսված հատուկ լողազգեստով` բուրկինիով, որն ամբողջությամբ ծածկում է մարմինը:ա

*

*