Լոնդոնում ցուցարարները վեց ոստիկան են վիրավորել

Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ հրավառ նյութերով շշեր ու աղյուսներ են նետել...
london-cuyc

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում բողոքի ցույցեր են անցկացվում. պատճառը սեւամորթ բրիտանացու մահն է: Էդիր Ֆրեդերիկո Դա Կոստան մահացել է ձերբակալությունից օրեր անց: Տղամարդու բարեկամները վստահ են, որ ոստիկանները նրան դաժան ծեծի են ենթարկել:

Ցույցը ոստիկանության հետ բախման է վերածվել: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ հրավառ նյութերով շշեր ու աղյուսներ են նետել, ինչի արդյունքում 6 ոստիկան է վիրավորվել: Անկարգությունների մասնակիցներից 4-ը ձերբակալվել է:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*