Բնապահպան ակտիվիստներն արգելափակել են երթեւեկությունը Լոնդոնի կենտրոնում

Թիրախավորելով ֆինանսական ինստիտուտները՝ նստացույց են կազմակերպել Անգլիական բանկի մերձակա երթեւեկելի մասում
rebell-for-life,-bnapahpanakan-cuyc

Extinction Rebellion («Ապստամբություն ընդդեմ բնաջնջման») բնապահպան ակտիվիստները հոկտեմբերի 14-ի առավոտյան արգելափակել են տրանսպորտային գլխավոր հանգույցը Լոնդոնի կենտրոնական շրջանում՝ Սիթիում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Էկոակտիվիստները նստացույց են կազմակերպել Անգլիական բանկի մերձակա երթեւեկելի մասում: Ցուցարարները թիրախավորել են խոշոր ֆինանսական ինստիտուտները, որոնք, նրանց կարծիքով, ֆինանսավորում են ածխաջրածինների հետախուզական աշխատանքները:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Extinction Rebellion-ի ակցիաներն ընթանում են արդեն ութերորդ օրը: Ըստ վերջին տվյալների, անցած շաբաթվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 1,3 հազար ցուցարար:

Extinction Rebellion շարժումը, որը 2018 թվականին հիմնվել է Մեծ Բրիտանիայում, նպատակ ունի բողոքի միջոցով գրավել քաղաքական գործիչների ուշադրությունը եւ նրանց ստիպել միջոցներ ձեռնարկելու կլիմայի փոփոխության դեմ:

Extinction Rebellion-ի ակցիաներն անցկացվում են աշխարհի 60 քաղաքում:

*

*