Լոնդոնում ազատ են արձակվել ահաբեկչություն կատարելու մեջ կասկածվողները

Ահաբեկչությունից հետո ոստիկանությունը 12 մարդ էր ձերբակալել:
london22

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը, առանց մեղադրանք առաջադրելու, ազատ է արձակել բոլոր ձերբակալվածներին, որոնց կասկածում էին Լոնդոնի կամրջի վրա օրերս տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ:

Հիշեցնենք, որ ահաբեկչությունից հետո ոստիկանությունը 12 մարդ էր ձերբակալել: Ոստիկանները հայտնել են նաեւ ահաբեկչությունն իրականացրած անձանց անունները: Նրանցից մեկը պակիստանցի էր, մյուսը ծագումով լիբիացի եւ մարոկկացի, երրորդը՝ մարոկկացի եւ իտալացի: Երեքն էլ սպանվել են հարձակման ժամանակ՝ ոստիկանների արձակած կրակոցներից:

Հունիսի 3-ին Լոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով մահացել է 7, վիրավորվել՝ 48 մարդ:

*

*