Լիտվան նոր նախագահ ունի

Նախագակական ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների մասնակցությունը կազմել Է գրեթե 52,49 տոկոս
gitanas-nauseda

Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ Է տարել անկախ թեկնածու Գիտանաս Նաուսեդան՝ ընտրողների ձայների 65,86 տոկոս արդյունքով: Այդ մասին վկայում են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ տվյալները:

Նաուսեդան տնտեսագետ է եւ ավելի վաղ Լիտվայի բանկի վարչության անդամ էր։

Երկրորդ փուլում նրա մրցակիցը Ինգրիդ Շիմոնիտեն էր՝ ֆինանսների նախկին նախարարը, Սեյմի պատգամավորը, «Հայրենիքի միություն- Քրիստոնյա դեմոկրատներ» պահպանողական կուսակցությունից թեկնածուն, որը հավաքել Է ձայների 32,86 տոկոսը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների մասնակցությունը կազմել Է գրեթե 52,49 տոկոս։

*

*