Պայթյուն է որոտացել Լիոնի կենտրոնում

Տուժածների թվում 8-ամյա երեխա կա:
lion-paytyun

Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է տուժել:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆրանսիական Le Progres պարբերականին:

Պայթյունը որոտացել է մայիսի 24-ին Լիոնի Վիկտոր Հյուգոյի փողոցում: Պարբերականը նշում է, որ տուժածների թվում 8-ամյա երեխա կա:

Տարածքում գտնվող տեսախցիկների տվյալներից պարզվել է, որ պայթուցիկը գործի է դրել 30-ից 35 տարեկան տղամարդը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել դեպքի վայր չգնալ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ դեռ վաղ է որակում տալու համար՝ տեղի ունեցածն ահաբեկչություն է, թե ոչ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները