Լիբիայի ափերին նավաբեկության հետեւանքով ներգաղթյալներ են մահացել

Ողջ մնացած ներգաղթյալները հետ են վերադարձել Տրիպոլի:
libia-navabekutyun

Լիբիայի արեւմտյան ափին նոյեմբերի 25-ին նավաբեկության հետեւանքով ավելի քան 25 ներգաղթյալ է մահացել: Այս մասին գրել է Reuters-ը:

Նավաբեկության արդյունքում ողջ մնացած ներգաղթյալները հետ են վերադարձել Տրիպոլի:

2015 թվականին Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում հակամարտությունների սրման պատճառով այս տարածաշրջանից Եվրոպա ժամանող միգրանտների թիվը զգալիորեն աճել է: Միջերկրական ծովը համարվում է Եվրամիությանը միգրանտներ մատակարարող գլխավոր ուղին, իսկ երկրորդ ամենամեծ տրանզիտային երթուղին անցնում է Բալկաններով:

*

*