Լիբիայում մոտ 30 միգրանտներ են զոհվել ավտովթարի հետեւանքով — Երկիր Մեդիա

Լիբիայում մոտ 30 միգրանտներ են զոհվել ավտովթարի հետեւանքով

Բժիշկների տվյալներով՝ տուժել Է ավելի քան 100 մարդ:
libia

Սոմալիից եւ Էրիթրեայից առնվազն 30 միգրանտներ են զոհվել Լիբիայի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Sky News Arabia արաբական հեռուստաալիքի կայքը:

Ըստ առկա տեղեկատվության, Տրիպոլիից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բենի Վալիդ քաղաքի շրջանում ընթացող բեռնատար ավտոմեքենայում կարող Էին գտնվել մոտավորապես 300 միգրանտներ, հիմնականում՝ Սոմալիից եւ Էրիթրեայից: Բժիշկների տվյալներով՝ տուժել Է ավելի քան 100 մարդ: Բեռնատարի վարորդը կորցրել Է մեքենայի կառավարումը, եւ այն շրջվել Է: Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ։

*

*