Լիբիայի ափերին 85 միգրանտի մարմին է հայտնաբերվել

Միգրանտների մեծ մասը, որոնց մարմինները հայտնվել են ափերին, եկել են Սահարա անապատի հարավային տարածքներից:
libia-migrand-dead

Լիբիայի ափերին հայտնաբերվել է 85 միգրանտի մարմին:  Մինչև այս պահը հայտնել էին 25 մահացածի մասին, հաղորդում է «Reuters» գործակալությունը: Միգրանտների մեծ մասը, որոնց մարմինները հայտնվել են ափերին, եկել են Սահարա անապատի հարավային տարածքներից:

Ըստ ԶԼՄ-ների, որոնք հղում են արել միգրացիոն մարմիններին, այս տարվա սկզբից Միջերկրական ծովում խեղդվել է ավելի քան 2.5 հազար միգրանտ:

 

*

*